Գևորգ Պապոյանի «տնտեսական միրաժը»

Գևորգ Պապոյանի «տնտեսական միրաժը»

«ՀՀ-ում արձանագրված երկնիշ տնտեսական աճի հիմքում ընկած են այն տնտեսական և քաղաքական բարեփոխումները, որոնք արվել են 2018թ. հետո»։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

ՔՊ-ական Գևորգ Պապոյանն ունի բուռն երևակայություն, քանի որ երկնիշ տնտեսական աճ աղքատ, հայաթափվող ու միայն արտաքին պարտք հավաքող Հայաստանում տեսնում է միայն նա: 

Փաշինյանը հավանաբար հրահանգել է Պապոյանին «տեսնել» այդպիսի երկնիշ աճ, սակայն իրականության հետ դա որևէ կապ չունի: 2018թ.-ից մինչ այսօր հայկական տնտեսությունը դանդաղ մահանում է՝ չկան ներդրումներ, չկան նոր աշխատատեղեր, իսկ ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներով արտագաղթում են:

ՔՊ-ական «բարեփոխումների» արդյունքում միայն նրանց և նրանց հարազատների բարեկեցությունն է բարելավվել՝ ՀՀ շարքային քաղաքացիներն իրենց մաշկի վրա միայն գնաճ են զգում:

Եթե հայկական տնտեսությունն աճում է, ապա դա պետք է տեսնեին ՀՀ քաղաքացիներին, սակայն դա «տեսնում» է միայն ՔՊ-ական Պապոյանը:

Փաշինյանի և թիմի օրոք ՀՀ-ում սոցիալ-տնտեսական և անվտանգային աղետ է՝ դա տեսնում են ՀՀ ադեկվատ քաղաքացիներն ու թուրք-ադրբեջանական տանդեմը:
 

 

Վահրամ Բագրատյան