Կրթության ոլորտը «բարեփոխած» Արայիկ Հարությունյանն «ամրապնդում» է հայ-վրացական կապերը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ` անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին:
Կրթության և գիտության ոլորտը «բարեփոխած» Արայիկ Հարությունյանն այժմ անցել է միջազգային հարաբերություններին և գեոպոլիտիկային՝սա է Փաշինյանի կադրային քաղաքականության «գլուխգործոցը»: Պաշտոնների են նշանակվում ՔՊ-ականներ, ովքեր ընդհանրապես հեռու են այդ ոլորտից՝ այս պարագայում դիվանագիտությունից և արտաքին քաղաքականությունից կիլոմետրերով հեռու Հարությունյանն «ամրապնդում» է կապերը Վրաստանի հետ:
Մասնագիտությամբ արևելագետ, ողջ կյանքում տարբեր արևմտյան ՀԿ-ներում աշխատած և դրանց հետ համագործակցած Հարությունյանին ավելի տրամաբանական կլիներ գործուղել Սիրիա՝ հայ-սիրիական հարաբերություններն ամրապնդելու, Սիրիայի հայ համայնքի հոգսերով զբաղվելու համար, սակայն ոչ՝ ՔՊ-ի մոտ տրամաբանություն փնտրելը անշնորհակալ գործ է:
Քանի դեռ ՔՊ-ականները շարունակում են բոլոր պաշտոններում միայն սեփական կադրերին տեղավորելու գործելաոճը՝ դրանից տուժելու են հայկական ազգային, պետական շահերն՝ այդ թվում միջազգային ճակատում:
Վահրամ Բագրատյան