Հույս ունեմ՝ իմ խոսալու համար իմ վրա նոր մահափորձ չեն կատարի․ Չախոյան
Ամենի խորքային հիմքում դրված է կոռուպցիան։ Ամեն ինչի ընթացք պետք է տրվի, այսպես չի կարող շարունակվի, եթե մենք երկիր ենք ուզում կառուցենք, իրավական գործողություններ պետք է սկսվեն։ Այս մասին ԱԺ-ում «Երևան և կոռուպցիա» խորագրով աշխատանքային քննարկման ժամանակ ասաց հասարակական գործիչ Արթուր Չախոյանը։
«Բազմիցս խոսում եմ Խորեն Գրիգորյանից, որն ինձ համար Պտղնիում անհայտ ծագում ունեցող տուն է ունեցել և այլ ճոխություններ, իսկ եթե այդ մարդը ստորագրում է փատաթղթեր, որտեղ կոռուպցիոն տարրեր կան, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, թե այդ մարդու մոտ որտեղի՞ց այդքան գումարներ, որ այդքան գույք է ձեռք բերել։ Հույս ունեմ, այսօր այս իմ խոսալու համար իմ վրա նոր մահափորձ չեն կատարի»,- ասաց Չախոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում