Երևանյան լճի տարածքի 2 միլիոնից ավելի արժեցած զուգարանի իրական արժեքը 600 հազար դրամ է
Երևանում կոռուպցիան շատ տարածված է։ Այդ մասին այսօր ԱԺ-ում «Երևանը և կոռուպցիան» խորագրով աշխատանքային քննարկման ժամանակ ասաց բլոգեր Արթուր Չախոյանը։
Նա նշեց, որ այսօր իր պայքարի առաջին հաղթանակն է գրանցվել․ երկու տարի անընդհատ խնդիրը բարձրացնելուց հետո հաստատվել է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված փայտե նստարանները չեն համապատասխանում նորմերին։
«Ցավոք, նախորդ գործակարգավարականի ժամանակ ինձ պատասխանատվության էր ուզում ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը, այսօր էլ պարզվեց, որ ես ճիշտ էի»,- նշեց նա։
Չախոյանը ներկայացրեց որոշակի փաստեր, որ իր խոսքը հիմնավոր լինի։
«Երևանյան լճի տարածքում տեղակայված հանրային զուգարանի համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 2 մլն 657 հազար դրամ։ Այդ հրաշագործ զուգարանն ընդունել են, բայց դրա փոխարեն պետք է լիներ մոդուլային զուգարան։ Բայց իրականությանը չի համապատասխանում դրված զուգարանը»,- նշեց նա։
Այսինքն՝ ներկայացվում է մի բան, տեղադրվում՝ այլ բան։ «Այս գլուխգործոցն, իմ հաշվարկով, մոտ 600 հազար դրամ արժի»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։