ՔՊ անդամ լինելը ենթադրում է շահերի բախում․ Մնացականյան
Դուք խոսում եք հասարակական տրանսպորտի կամ ավտոբուսների մասին, ավտոբուս բերելը դեռ ռեֆորմ չի: Մենք հասկանում ենք, որ այստեղ կոռուպցիոն անհանգստություններ ունենք։ Այս մասին Աժ-ում «Երևան և կոռուպցիա» խորագրով աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի նախկին թեկնածու Վիկտոր Մնացականյանը։
«Ստացվում է, որ ՔՊ–ն գործը «պրավալ» է տալիս, հետո գալիս, պահանջում եք որպես մասնագետներից, բայց այդ մարդիկ մասնագետ չեն։ Միայն ՔՊ կուսակցության անդամ լինելը կամ հարակից լինելը արդեն ենթադրում է շահերի բախում»,- ասաց Մնացականյանը։
Մանրամասները՝ տեսանյութում