Նավթը ավելի մեծ արժեք է, քան 120.000-ի կյա՞նքը. Խաչատրյան

Եվրոպան այսօր դարձել է Ադրբեջանի վառելիքային շանտաժի գերին: Այդ մասին այսօր Ֆրանսիայի դեպսանատան մոտ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Ուրսուլա Ֆոնդերլայնը Ադրբեջանին համարում է վստահելի գործընկեր. այսինքն՝ նավթն ավելի մեծ արժեք է, քան 120 հազար հայ մարդկանց կյանքը։

«Եվրոպական քաղաքակրթությունը պետք է իրեն հարց տա՝ ո՞րն է կարևոր՝ մարդկանց կյա՞նքը, թե՞ նավթը: Պետք է հասկանան, որ եվրոպական արժեքներ կրող քրիստոնյա ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվում: Սա արժեհամակարգի հարթության մեջ է»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։