Պատերազմին կինս քաղաքավարական այց է կատարել բունկերի հրամկազմին․ Փաշինյան

Երբ պատերազմը սկսվեց, կինս ինձ ասաց, որ չի կարող Երեւանում պարապ մնալ, մեկնեց Ստեփանակերտ․ MediaHub-ի հաղորդմամբ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանրության շրջանում քննարկման թեմա դարձած հարցին, թե պատերազմի ժամանակ ինչու է Աննա Հակոբյանը գտնվել հրամանատարական բունկերում։

«Այդ օրերին ահագին մարդիկ՝ կանայք, երեխաներ լքել էին Ստեփանակերտը։ Իմ կնոջ՝ այնտեղ գտնվելու սիմվոլիկ իմաստն այն է եղել, որ նաեւ մենք այնտեղ մեր ներկայությունն ապահովվենք»,- պատմեց Փաշինյանը՝ նշելով, որ այդ ընթացքում Աննա Հակոբյանը շփվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ։

Ըստ նրա՝ հենց այդ ժամանակ էլ գաղափար է հնչել, որ Աննա Հակոբյանը գնա բունկեր, որ հրամկազմը տեսնի՝ Հայաստանի վարչապետի կինը Ստեփանակետում է. «Եղել են մարդիկ, որոնք կարծել են, որ դա դրական ներգործություն կունենա եւ որոշվել է քաղաքավարական այց անել հրամկազմին: Այդ քաղաքավարական այց է եղել, գնացել է բարեւել է, ոգեւորել է, 10-15 րոպե մնացել եւ դուրս է եկել»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում