Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Գաղափար չեմ ունեցել, թե իմ որդին պատերազմի ժամանակ որտեղ է, չեմ հետաքրքրվել․ Փաշինյան

Գաղափար անգամ չեմ ունեցել, թե որդիս պատերազմի ժամանակ որտեղ է եղել․ MediaHub-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Իմանալով, որ որդիս որպես կամավոր, այդ թվում՝ իմ կոչով, զինվորագրվել է, չեմ իմացել ինքը որտեղ է ու չեմ հետաքրքրվել, դրա համար ունեցել եմ մի պատճառ։ Ես մտածել եմ, որ եթե հիմա հետաքրքրվեմ, թե որտեղ է իմ որդին, նշանակում է, որ մյուս զինվորներին իմ որդին չեմ համարում։ Ինձ անգամ չի հետաքրքրել՝ իրեն թիկունքայի՞ն տեղ են պահում, առաջնագծո՞ւմ է, վտանգավոր է, վտանգավոր չէ։ Ես ինքս ինձ, որպես ՀՀ վարչապետ ու քաղաքացի, արգելել եմ որեւէ ձեւով հետաքրրքվել, թե որտեղ է իմ որդին, կամ օրը ավարտվեց՝ ինչ է տեղի ունենում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Աշոտ Փաշինյանի գտնվելու վայրի մասին հետաքրքրվել է նոյեմբերի 9-ից հետո։

Մանրամասն՝ տեսանյութում

Send