Իմ վարչապետ դառնալուց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ հողերը տուր․ Փաշինյան

Երբ որ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում էր եղել, իմ վարչապետ դառնալուց հետո, 2018-ին, հետագայում, երբ պատերազմից հետո հարց եղավ, թե ինչ է ինքը ինձ ասել, ես ասացի՝ ասել է հողերը տուր, իրենք էլ հերքեցին, էդ թեման էլ այդտեղ փակեցին, գոնե հիմա հնարավորություն կունենայի ասելու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ տուրMediaHub—ի հաղորդմամբ՝ խորհրդարանում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախկինում պաշտոնավարած բոլոր իշխանությունների այսօրվա հայտարարություններին եկեք վերաբերվենք վստահությամբ։ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներն ասում են՝ լավ լուծումներ կային, ընտիր լուծումներ, շատ լավ, հավատում եւ վստահում ենք, լուծեիք ընկերներ, հիմա ինչ եք եկել ու բոլորին բացատրում, թե տարբեր տարիներին ինչ պետք է լիներ։ Հիմա ես կարո՞ղ եմ բոլորին դավաճանության ու դասալքության մեջ մեղադրեմ, որ այդքան լավ տարբերակներ են ունեցել եւ չեն լուծել»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում