Հրաշալի միտք է, պարո՛ն Արշակյան․ Կյուրեղյանը՝ ԱԺ փոխնախագահին

Հրաշալի միտք է, պարո՛ն Արշակյան։ Դիմելով ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով Արշակյանի այն մտքին, թե կոռուպցիա է այն երևույթը, երբ քաղաքացու քվեաթերթիկը չի հասնում նպատակին։

Կյուրեղյանը նկատեց, որ կոռուպցիան նաև ընտրողին խաբելով իշխանության գալն է։

«Ալավերդու դեպքում ձեր կողմից խախտվել է ՏԻՄ օրենքի 64.3 կետը, որում նշված է, եթե կես ժամվա ընթացքում նիստին մասնակցում համայնքի ղեկավարը, կամ նրա առաջին տեղակալը, ապա կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են նիստին մասնակցող ավագանու անդամները։ Իսկ նիստը սկսվել է 10:03-ին։ Իսկ օրենքի կատարման պահանջը տառակերություն անվանելը ամենամեծ աբսուրդն է»,- նշեց Կյուրեղյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։