Ես ցավում եմ, որ մեր երկրում քաղաքական անասնաբուծարաններ են գործել․ Մկրտչյան

Ալավերդու անունը շատ հնչեց։ Համայնքում կայացած պրոցեսի համատեքստում հնչեց «անասնագողություն» եզրույթը։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը։

«Ես ցավում եմ, որ մեր երկրում տարիներ ի վեր քաղաքական անասնաբուծարաններ են գործել, որոնց նոխկալի արգասիքները մենք տեսել ենք, տեսնում ենք և դեռ կտեսնենք։ Զուգարանում ծեծելով սպանված դաշնակցական Պողոս Պողոսյանի հարազատների աչքերին նայեք։ Մոռանում եք՝ ով եք եղել, որտեղից եք եկել։ «Հոկտեմբերի 27-ը» ձեզ մեկնակետ, «Մարտի 1-ը» վերջակետ, հեղափոխությունն էլ ապաշխարանք»,- ասաց Մկրտչյանը։