Զարմանալի էր և հաճելի․ ի՞նչն է հիացրել Փաշինյանին

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում քննարկվում էր համայնքային մայթերի սալարկման հարցը, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն իր տեսակետը հայտնեց՝ օրինակ բերելով իր այցերից մեկի ժամանակ տեսածը։

«Ինձ համար զարմանքով արձանագրեցի, որ շատ երկրներում կա պրակտիկա՝ մայթերը սալարկել չմշակված քարով։ Դա, իհարկե, ինձ համար զարմանալի էր տեսնել, բայց որ տեսա՝ նախ զարմանալի էր, երկրորդը՝ հաճելի։ Այդ չմշակված քարը մեր գետաքարն է, որ ջրով մշակված քար է, ջրային ավազաններում է լինում։ Նման քարերն օգտագործելու պրակտիկան կարող ենք կրկնել»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։