Առաջիկայում պիտի քննարկենք արցախցիների քաղաքացիության ու թոշակների հարցը․ Փաշինյան

Մեզ առաջիկայում սպասվում է նաև 50+50 ծրագրի իրագործումը, հետագայում նաև քաղաքացիություն ստանալու բերումով կենսաթոշակառուների թոշակների վճարման սկզբունքների մշակում։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքը լրացնելով՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ արցախցիները, որոնք դիմում են կենսաթոշակի համար, պետք է աշխատանքի ժամանակի վերաբերյալ տվյալներ ներկայացնեն, ինչպես դա անում են ՀՀ-ում։

«Հիմա մեր օրենսդրությունը պարզեցնելու համար քայլեր պետք է անենք, որ անցումը լինի սահուն։ Եվ դա թույլ կտա, որ հոկտեմբերի 25-ից վերականգնենք օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունքը»,- ներկայացրեց Տիգրան Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։