Մոտավոր թվեր չլսեմ, հստակ կզեկուցեք․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ քանի՞ արցախցու է տրամադրվել 100 հազար դրամ միանվագ աջակցություն և քանի՞սն է օգտվել 40+10 հազար դրամ աջակցությունից։

Ի պատասխան Նարեկ Մկտրչյանն ասաց՝ մոտ 100 հազար արցախցի։ 

Փաշինյանն էլ արձագանքեց՝ մոտավոր թվեր չլսեմ, հստակ կզեկուցեք, այդ գումարները փոխանցվում են մարդկանց քարտերին, և պետք է այդ թվերը ներկայացվեն հանրությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։