Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է

Կոնկլավը, որի ընթացքում կարդինալները պետք է ընտրեն Հռոմի 267-րդ պապին, կկայանա մայիսի 7-ին, հայտնել է «Vatican News»-ը։
Այն տեղի է ունենում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը հաջորդող 9-օրյա սգի շրջանի ավարտից հետո։
Կոնկլավի նախապատրաստական աշխատանքների նպատակով Վատիկանն արդեն այցելուների համար փակել է Սիքստինյան կապելլան։
Եթե Սիքստինյան կապելլայի ծխնելույզից դուրս եկող ծուխը սև լինի, կնշանակի, որ նոր պապի ընտրության համար անհրաժեշտ երկու երրորդ ձայները չեն հավաքվել, իսկ սպիտակի դեպքում զանգեր կղողանջեն՝ նշանավորելով հաջող ընտրությունը։
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն 80 տարեկանից ոչ բարձր 135 կարդինալներ՝ եկեղեցու ամենաբարձրաստիճան եպիսկոպոսները։