Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայի որոշ հատվածներում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել (տեսանյութ)

Իսպանիայում և Պորտուգալիայում, Անդորրայի ամբողջ տարածքում, Բելգիայում և Ֆրանսիայի որոշ հատվածներում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել։
Իսպանիայում որոշ հիվանդանոցներում կրիտիկական իրավիճակ է գրանցվել, իսկ Մադրիդի Բարախաս օդանավակայանը չի գործել, գրել են ԶԼՄ-ները։
Պորտուգալիայում բողոքներ կան ինտերնետի հետ կապված խնդիրների վերաբերյալ, իսկ Լիսաբոնում մետրոն չի աշխատել։ Քաղաքի փողոցներում խցանումներ են առաջացել։
Իսպանիայի և Պորտուգալիայի էլեկտրաէներգետիկ ցանցերը կորցրել են ավելի քան 10 ԳՎտ հզորություն խոշոր անջատումից հետո, հաղորդել է «Financial Times»-ը։
Հրատարակության տվյալներով՝ սա Եվրոպայի ժամանակակից պատմության մեջ ամենախոշորներից մեկն է եղել։
Կադրերն այստեղ