Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին

Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին

Նախևառաջ, ուզում եմ շնորհակալություն հայտնել եղբորս՝ նախագահ Իլհամ Ալիեւին, ջերմ և հյուրընկալ ընդունելության համար, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք միասին ենք հին ժամանակներից։ Չնայած այն հանգամանքին, որ հարևանների միջև կարող են լինել ցանկապատեր և սահմաններ, նրանք միշտ կապ են պահպանում միմյանց հետ»,- ասել  է Իրանի նախագահը։

«Մենք շատ ընդհանուր բաներ ունենք, և մենք հպարտանում ենք դրանով։ Մենք կշարունակենք զարգացնել մեր հարաբերությունները։ Մենք կարող ենք սովորել միմյանց փորձից շատ հարցերի շուրջ»,- Պեզեշկիանի խոսքերն են մեջբերել ԶԼՄ-ները։