«Իքս-Մարդիկ. Ապոկալիպսիս» ֆիլմի դերասանուհու երկու կուրծքը հեռացվել է քաղցկեղի պատճառով

 «Իքս-Մարդիկ. Ապոկալիպսիս» ֆիլմի դերասանուհու երկու կուրծքը հեռացվել է քաղցկեղի պատճառով

Ամերիկացի դերասանուհի և «Իքս մարդիկ. Ապոկալիպսիս» ֆիլմի աստղ Օլիվիա Մանը հայտնել է, որ կրծքագեղձի արագ զարգացող քաղցկեղի պատճառով երկու կաթնագեղձերը հեռացնելու վիրահատության է ենթարկվել։ Այս մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում։

Հոլիվուդյան դերասանուհին պատմել է, որ անցյալ տարի ինքը և իր քույրը հետազոտության են ենթարկվել, որը ցույց է տվել քաղցկեղի 90 տարբեր գեների առկայությունը։ Ո՛չ նա, ո՛չ նրա հարազատը առողջական խնդիրներ չեն ունեցել, սակայն երկու ամիս անց բժիշկները Մանին հայտնել են, որ նա ունի երկու կրծքագեղձի B տիպի քաղցկեղ, որը բնութագրվում է ագրեսիվությամբ և արագ զարգացմամբ։

Տասն ամիս դերասանուհին պայքարել է հիվանդության դեմ և չորս անգամ անցել վիրաբույժի դանակի տակ, այդ թվում՝ կրկնակի մաստեկտոմիա: Արդյունքում հոլիվուդյան աստղին հաջողվել է կանխել քաղցկեղի զարգացումը։

«Ես ախտորոշումը գաղտնի պահեցի, որպեսզի մարդիկ չտեսնեն իմ անհանգստությունը, ցավազրկողներն ու հիվանդանոցային զգեստները: Ես թույլ եմ տալիս մարդկանց դիտել ինձ, երբ ես էներգիա ունեմ, երբ կարող եմ հագնվել ու դուրս գալ տնից, երբ կարող եմ զբոսնել որդուս հետ այգում: Ինձ պետք էր շունչ քաշել և անցնել ամենադժվար պահերը՝ կիսվելուց առաջ»,- ասել Մանը՝ շնորհակալություն հայտնելով բժիշկներին և իր սիրելիներին։