Marvel-ի` ամենացածր վարկանիշ ունեցող ֆիլմի շարունակության վրա աշխատանքը հետաձգվել է. մանրամասներ

Marvel-ի` ամենացածր վարկանիշ ունեցող ֆիլմի շարունակության վրա աշխատանքը հետաձգվել է. մանրամասներ

Marvel Studios-ը որոշել է հետաձգել «Հավերժները» սուպերհերոսների մասին ֆիլմի շարունակության վրա աշխատանքը։ Այս մասին հայտնել կինոարտադրության ոլորտի ինսայդեր Դանիել Ռիչթմանն իր սոցցանցային էջերում։

Ըստ ոլորտի ինսայդերի՝ ստուդիան փոխարենը կկենտրոնանա «երաշխավորված հիթեր» մշակելու վրա։ Ռիչթմանը նշել է, որ կոմիքսների ֆիլմի երկրորդ մասի վրա աշխատանքն ամբողջությամբ չի դադարել, այլ միայն ժամանակավորապես հետաձգվել է։

2021 թվականի նոյեմբերին հաղորդվել էր, որ «Հավերժները» ֆիլմը դարձել է Marvel Cinematic Universe-ի պատմության մեջ ամենացածր վարկանիշ ունեցող ֆիլմը, որը ստացել է «փտած» վարկանիշ Rotten Tomatoes կայքում։

The Eternals-ում նկարահանվել են հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին, Սալմա Հայեքը, Ռիչարդ Մեդենը, Քիթ Հարինգթոնը, Ջեմմա Չանը, Կումայ Նանջիանին, Բրայան Թայրի Հենրին և այլք։