Դերասան Դենի Դե Վիտոն հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ «Բեթմենում» Պինգվինի դերին

Դերասան Դենի Դե Վիտոն հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ «Բեթմենում» Պինգվինի դերին

Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Դենի Դե Վիտոն հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Բեթմենի հակառակորդ Պինգվինի դերին։ Գրել է Screen Rant-ը։

Դերասանը խաղացել է գերչարագործի դեր Թիմ Բարթոնի «Բեթմենը վերադառնում է» (1992 թ.) ֆիլմում։ Դե Վիտոն պարզաբանել է, որ պատրաստ է վերադառնալ դերին միայն այն դեպքում, եթե Բերթոնը կրկին լինի հնարավոր ֆիլմի ռեժիսորը։

«Եթե Թիմ Բարթոնը նկարահաներ ֆիլմը, ես մի վայրկյանից այնտեղ կլինեի: Օսվալդ Քոբլփոթն իմ սիրելին է: Այն ժամանակ ես լավ ժամանակ եմ անցկացրել»,- ասել է նա: