Չեմպիոնների լիգայի հերթական քառորդ եզրափակիչը․ ինչ հանդիպումներ կլինեն

Չեմպիոնների լիգայի հերթական քառորդ եզրափակիչը․ ինչ հանդիպումներ կլինեն

Այսօր տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ևս երկու հանդիպում։

Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ կընդունի Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիային»։ Հանդիպումը տեղի կունենա «Մետրոպոլիտանո» խաղադաշտում։

Ֆրանսիայի չեմպիոն «Պարի Սեն Ժերմենը» կհյուրընկալի կատալանական «Բարսելոնային»։ Խաղը տեղի կունենա «Պարկ դը Պրենսում»։

Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին։