Գիշերը տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հերթական հանդիպումները։
Ֆրանսիայի չեմպիոն «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ պարտվեց կատալոնական «Բարսելոնային»։ Փարիզի «Պարկ դը Պրենսում» 37-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Իսպանիայի չեմպիոնի հարձակվող Ռաֆինյան։ 11 րոպե անց կատալոնական ակումբի նախկին հարձակվող Ուսման Դեմբելեն հավասարեցրեց հաշիվը։ Երկրորդ խաղակեսում փարիզյան ակումբի կիսապաշտպան Վիտինյան առաջ մղեց (51') ֆրանսիացիներին։ 62'-ին բրազիլացի Ռաֆինյան դարձավ դուբկի հեղինակ՝ հավասարեցնելով խաղի հաշիվը դարպասապահ Ջանլուիջի Դոնադրումայի անվստահ խաղից հետո։ Իսկ արդեն 77-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Բարսայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը, որի ծննդյան օրն էր ապրիլի 10-ին, գլխի հարվածով հաղթանակ պարգեւեց կատալոնացիներին։
ՉԼ քառորդ եզրափակչում հանդես եկող իսպանական երրորդ ակումբը՝ Մադրիդի «Ատլետիկոն», սեփական հարկի տակ հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիային»։ 4-րդ րոպեին «Մետրոպոլիտանոյում» արգենցինացի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլն առաջ մղեց մադրիդցիներին՝ բոլորից շուտ կողմնորոշվելով «Բորուսիայի» տուգանային հրապարակում։ 32'-ին բրազիլացի եզրային Սամուել Լինուն հաշիվը դարձրեց 2-0։ 81-րդ րոպեին Գերմանիայի փոխչեմպիոնի հարձակվող Սեբաստիեն Ալեն ավարտական հաշիվը ձևակերպեց՝ 2-1: