Ի՞նչ խաղեր կլինեն Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում

Ի՞նչ խաղեր կլինեն Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում

Այսօր ժամը 23:00-ին կմեկնարկեն ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումները։

«Միլանը» կընդունի նախորդ եզրափակչի մասնակից «Ռոմային»։

Բունդեսլիգայի առաջատար, դեռևս պարտություն չկրած Լևերկուզենի «Բայերը» կհյուրընկալի Կոնֆերենցիայի գավաթի հաղթող, անգլիական «Վեսթ Հեմ Յունայթեդին»։

Պորտուգալական «Բենֆիկան» ուժերը կչափի ֆրանսիական «Մարսելի» հետ։

«Լիվերպուլը» սեփական հարկի տակ՝ «Էնֆիլդում», կհյուրընկալի իտալական «Ատալանտային»։