Երբ ՔՊ-ականը ստախոս է..

Երբ ՔՊ-ականը ստախոս է..

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» հերթական անգամ ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանն է, ով ամբողջովին յուրացրել է ստելու և մանիպուլացնելու Փաշինյանի «մշակույթը» 

Սուտ՝ ոտքի վրա 

Գագիկ Մելքոնյանը ոտքի վրա ստում է: 
Նա հունվարի 28-ին մասնակցել է Բանակի օրվան նվիրված միջոցառմանը, բայց Mediahub-ի լրագրողին ասում է, թե չի մասնակցել ու Փաշինյանի ելույթն էլ չի լսել: 

Ինչո՞ւ է ստում Մելքոնյանը 

Պատճառները կարող են մի քանիսը լինել:
Օրինակ, Մելքոնյանը դեռ չի հասկացել, թե ինչ միջոցառման է մասնակցել կամ հասկացել է, բայց Փաշինյանի ելույթի ժամանակ քնած է եղել ու երազում այլ տեղ է եղել: Գուցե այլ վարկած էլ կա՝ Մելքոնյանը լավ էլ լսել է Փաշինյանի ելույթը, բայց, այսպես ասած, «դրա տակ» մտնել չի ուզում:
Ի դեպ, Մելքոնյանի տիպի մարդիկ լավ «հոտառություն» ունեն և գուցե եկել է Նիկոլի թիմից «թռնելու» «ոչ թավշյա» ժամանակը:

Վահրամ Բագրատյան