Իրականությունից կտրվածները

Իրականությունից կտրվածները

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն է, ով իր ղեկավար Նիկոլ Փաշինյանի օրինակով առաջնորդվում է պատրանքներով:

Ո՞ւմ է պատկանում Արցախը

Երեկ Եռաբլուրում, խոսելով «Արցախը հետ բերելու» մասին, Միքայելյանն ասել է, որ դրանում չի կասկածում․ լուրջ դիվանագիտություն է պետք․ «Ղարաբաղը նենց չի, որ մնացել ա իրանց․․․ սաղ աշխարհը գիտեք՝ հիմա ինչ կալանքներ ա կիրառում Ադրբեջանի վրա։ Դիվանագիտական առումով պիտի կարողանանք արտաքին աշխարհի հետ լուրջ կապեր ունենալ՝ հենց Արցախի հետ կապված»։

Նիկոլի պատասխանը

Օրերս, այլ առիթով Փաշինյանն ուշագրավ մի միտք էր արտահայտել: Նա ասել էր. «Գնում ենք բախվում իրականությանը՝ տեսնում ենք իրականությունը մեր պատկերացումներից կտրված է»:
Սա այն բացառիկ դեպքերից է, երբ Փաշինյանը միանգամայն ճշգրիտ գնահատական է տվել իրենց պատրանքային քաղաքականությանը, ըստ այդմ՝ Սասուն Միքայելյանին պետք է պատասխանել հենց Փաշինյանի բառերով:
Երբ այս իշխանության քաղաքականության հետևանքով Արցախը հայաթափվել է ու Բաքվի նկատմամբ,  ըստ էության, չկան միջազգային լուրջ պատժամիջոցներ, պետք չէ հասարակությանը կերակրել պատրանքներով:

Վահրամ Բագրատյան