Բոլորը՝ խոշորացույցի տակ

Բոլորը՝ խոշորացույցի տակ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է, ով փորձում է վերահսկել բոլորին: 

340 տեսախցիկ ԱԺ-ում 

Խորհրդարանում նախկին 220-ի փոխարեն արդեն մոտ 340 նոր տեսախցիկ է տեղադրված:
Ինչո՞ւ է որոշվել տեսախցիկների թիվը ևս 120-ով ավելացնել. լրատվական վարչությունից պարզաբանում են, թե դա պայմանավորված է տեսահսկման համակարգի արդիականացմամբ։ Նախկինում նկուղներում, պահեստներում տեսախցիկներ չկային, այժմ տեղադրվել են։ 

Անվտանգությո՞ւն, թե՞ ֆոբիա 

Իհարկե, ամեն ինչ կարելի է բացատրել անվտանգության անհրաժեշտությամբ, սակայն, առանց այն էլ, խորհրդարանում ուժեղացված անվտանգային կանոններ են ու հազիվ թե տեսախցիկներն այդ համակարգում «պոզիտիվ» ներդրում ունենան: Դրա փոխարեն, լեգիտիմ հիմքեր ունենք մտածելու, որ Ալեն Սիմոնյանը պարզապես որոշել է մեծացնել իր անձնական վերահսկողությունը խորհրդարանի շենքում, պատգամավորների, աշխատակազմի նկատմամբ:

Վահրամ Բագրատյան