Ի՞նչ է ակնարկում «ուսապարկը»

Ի՞նչ է ակնարկում «ուսապարկը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն է՝ հերթական արտառոց հայտարարության «շնորհիվ»: 

Ի՞նչ է ակնարկում Ալեքսանյանը 

Իշխանությունից հակադարձելով իրենց հասցեին հնչող մեղադրանքներին, թե Փաշինյանը նոր Սահմանադրություն է մշակում՝ Ալիևի և Էրդողանի պահանջով, հարց են տալիս. «Իսկ Անկախության հռչակագրում կոնկրետ կետեր կարո՞ղ է պարզվի, որ ինչ-որ պարտադրանքով են հայտնվել, թե՞ չի կարող նման բան պարզվի»:
Այս «գոհար» մտքի հեղինակը Վահագն Ալեքսանյանն է: 

Ցինիզմ 

Վահագն Ալեքսանյանը, փաստորեն, չի հերքում, որ իրենք Սահմանադրություն են փոխում օտարի թելադրանքով, բայց ակնարկում է, թե այդպես է եղել նաև 1990-ին, երբ ընդունվել է Անկախության հռչակագիրը:
1990-ին ընդունված Անկախության հռչակագրում չկա որևէ կետ, որը հակապետական կամ ապազգային լինի, այդ դեպքում տրամաբանական հարց Ալեքսանյանին և մյուսներին՝ Անկախության հռչակագրի ո՞ր կետը նկատի ունեն, թե՞ ակնարկում են, որ Արցախի հարցը և Ցեղասպանության խնդիրն օտարի օրակարգ են:

Վահրամ Բագրատյան