Ոստիկանի «ՔՊ»-ականացումը

Ոստիկանի «ՔՊ»-ականացումը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանն է, ով առաջին իսկ առիթի դեպքում չդիմացավ փորձությանը:

Նորահայտ նիկոլականը

Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանն ասել է՝ այս պահին անկուսակցական է, բայց պատրաստ է անդամակցել իշխող «Քաղաքացիական պայմանագրիր» կուսակցությանը, որի քաղաքական թիմի անդամ է դարձել երեկվանից։

Պետական համակարգի դեգրադացիա

Արամ Ղազարյանը պրոֆեսիոնալ ոստիկան է ու որևէ կաշկանդվածություն չուներ՝ հավատարմություն տալ որևէ քաղաքական թիմի: Պարզ է, որ պետական համակարգի, պաշտոնյաների առջև նման պարտավորություն դնում է Նիկոլ Փաշինյանը՝ պրիմիտիվ ձևով նույնացնելով պետական համակարգը ՔՊ-ի հետ: Նման տենդենց ի հայտ է գալիս, երբ պետության ղեկավարն այլևս հույսը կտրում է ընտրությունների ինստիտուտից և իր իշխանության վերարտադրության բանալին համարում է վարչական ռեսուրսը: 
Հիմա Փաշինյանն այդ ճանապարհին է:

Վահրամ Բագրատյան