Ցինիզմ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ՔՊ փոխնախագահ, պատգամավոր Գևորգ Պապոյանն է, ով ցինիզմի մաստեր կլաս է ցույց տվել:
Ի՞նչ է ասել Պապոյանը
Սահմանադրությունը փոխելուց հետո կարող են նաև անկախության օրը փոխել։ Պարզվում է՝ սեպտեմբերի 19-ը ոչ թե Արցախի էթնիկ զտման, այլ Հայաստանի անկախության օրն է։ Համենայնդեպս, նման տեսակետ է օրերս արտահայտել Պապոյանը՝ հյուրընկալվելով տաղավարներից մեկում: Նա ասել է, որ այդ օրը Հայաստանը կարող էր ներքաշվել պատերազմի մեջ ու կորցնել ինքնիշխանությունը, բայց դա տեղի չունեցավ: Ուրեմն, պատգամավորը եզրակացրել է, որ հենց սեպտեմբերի 19-ն է Հայաստանի անկախության օրը:
Ուրացում
Այս բառերով Պապոյանն ուրացել է ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը, նրա ինքնիշխանության պատմությունը: Անգամ թշնամին նման հանդգնություն չի կարող ունենալ՝ Հայաստանի անկախության օր ճանաչել մի ամսաթիվ, որը սևով խորհրդանշում է Հայոց աշխարհի կորուստ:
Վահրամ Բագրատյան