Հրաչյա Սարգսյանն արձանագրում է խնդիրները՝ դրանց չտալով լուծումներ

Հրաչյա Սարգսյանն արձանագրում է խնդիրները՝ դրանց չտալով լուծումներ

Ոչինչ չի արվել. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ մայրաքաղաքը ռմբապաստարաններով և թաքստարաններով ապահովելու մասին:

Փաշինյանի կադրերը բոլոր ոլորտներում աչքի են ընկնում իրենց անգործությամբ՝ նրանք կարողանում են միայն խոսել՝ աշխատել ի նպաստ հայրենիքի` նրանց մոտ քրոնիկ կերպով չի ստացվում: Հասարակությանն անհայտ Հրաչյա Սարգսյանը միայն կարողանում է Երևանի քաղաքապետարանի նիստերին արձանագրել խնդիրները՝ դրանք չեն լուծվելու այնքան ժամանակ, քանի դեռ Երևանի խնդիրների լուծման ճանապարհային քարտեզը չառաջարկող Հրաչյա Սարգսյանն ու ՔՊ-ականները նստելու են իշխանական աթոռներին:

Երևանի ոչ մի խնդիր 2018թ.-ից ի վեր չի լուծվել՝ բոլոր խնդիրները միայն կուտակվել են՝ Երևանին անհրաժեշտ է այնպիսի քաղաքապետ, որը լուծումներ է առաջարկում, այլ ոչ թե տեսախցիկների առաջ հանձնարարականներ է տալիս, որոնք այդպես էլ չեն կատարվում:

Երևանում իշխանափոխությունն ու ոչ ՔՊ-ական քաղաքապետի հաղթանակը կարող է հիմք ստեղծել՝ ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու և Հայաստանն ու Արցախը փրկելու համար: ՔՊ-ն ապացուցել է, որ նրանց մոտ ստացվում է միայն իշխանությունը վայելելը:

 

Վահրամ Բագրատյան