ՔՊ-ն ապառազմականացնում է Արցախը

ՔՊ-ն ապառազմականացնում է Արցախը

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պիտի լուծվի Եռակողմ հայտարարության 6-րդ կետով․ ՌԴ դեսպանատուն

ՔՊ-ականները շարունակում են Արցախը մաս-մաս հանձնելու իրենց ռազմավարության կյանքի կոչումը, ինչի համար էլ նրանք 2018թ.-ի շոուի միջոցով բերվել են իշխանության: Պարգևավճարների սիրահար ՔՊ-ականների համար Արցախը բեռ էր, որից պետք է օր առաջ ձերբազատվել և 44-օրյա պատերազմի խայտառակ, աղետալի արդյունքներն այդ պարտվողական քաղաքականության բաղկացուցիչ մասն էին:

Այսօր Արցախը ՔՊ-ի քայլերի արդյունքում դե-ֆակտո ապառազմականացված է՝ Բաքվին Արցախում հայերի նոր ցեղասպանություն իրականացնելուց հետ է պահում այնտեղ տեղակայված ռուսական զորախումբը: Եթե Արցախում չլինեին ռուս խաղաղապահներն, ապա Արցախում այսօր հայ չէր մնա:

ՔՊ-ն ոչինչ չի անում Արցախը հզորացնելու, Արցախի բանակը պահպանելու և հայ-ադրբեջանական սահմաններն ամրապնդելու համար՝ նրանք տարված են սեփական գրպանները լցնելով և «խաղաղության դարաշրջանի» մասին հեքիաթներ պատմելով:

Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են գրավել ողջ Արցախն ու Հայաստանն՝իրականացնելով հայերի էթնիկ զտումներ, իսկ ՔՊ-ն ամառային հանգիստն է վայելում՝աշնանը պատրաստվելով ՏԻՄ ընտրություններում վարչական լծակներով մնալ իշխանության և ամրապնդել սեփական դիրքերը նաև մարզերում: ՀՀ քաղաքացիներն իրենց անտարբերությամբ և անգործությամբ նպաստում են Փաշինյանի դիրքերի ամրապնդմանը:

Բաքվի և Անկարայի համար ՔՊ-ականներն Աստծո «պարգևն» են, քանի որ կատարում են հայ ժողովրդի թշնամիների գրեթե բոլոր պահանջները:

 

Վահրամ Բագրատյան