ՔՊ-ն հայկական տնտեսությունը տանում է դեպի վերջնական փլուզում

ՔՊ-ն հայկական տնտեսությունը տանում է դեպի վերջնական փլուզում

Ես վաղուց դադարել եմ զարմանալ ներկայիս կառավարության քայլերից, որն անգամ գյուղատնտեսության նախարարություն չունի։ Ես չեմ ասում, որ դրանով է պայմանավորված գյուղատնտեսության զարգացումը, բայց գյուղատնտեսության նախարարություն, պարզվում է, շատ անտրամաբանորեն պահպանում են ԱՄՆ-ն, Ճապոնիան, Չինաստանը և այն երկրներ: Այդ մասին հայտարարել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը

Անկախ, պրոֆեսիոնալ տնտեսագետներն այլևս չեն զարմանում Փաշինյանի և ՔՊ-ի վարած տնտեսական քաղաքականության վրա, քանի որ այդպիսի քաղաքականություն ուղղակի գոյություն չունի՝ չկան ներդրումներ, նոր աշխատատեղեր, խոշոր ծրագրեր, ռազմավարություն և հայկական տնտեսության զարգացման որևէ հստակ տեսլական:

Դրան զուգահեռ ՔՊ-ն ավելացնում է ՀՀ արտաքին պարտքը այն հասցնելով 11 միլիարդ դոլարի՝ ՀՀ-ն ՔՊ-ի վարած տնտեսական քաղաքականության արդյունքում կարող է հռչակվել սնանկ պետություն: ՔՊ-ի օրոք ՀՀ-ում տնտեսական աճի փոխարեն աճում է արտագաղթը, աղքատությունն ու ամրապնդվում են թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերը Հարավային Կովկասում:

ՔՊ-ի հեռացումը թույլ կտա փրկել հայկական տնտեսությունը, քանի որ ՀՀ գործող իշխանությունները ոչ միայն չեն զարգացնում տնտեսությունը, այլ ցանկանում են բացել սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ նոր տնտեսական աղետ բերելով ապագայում:

ՀՀ գործող իշխանությունները չեն հաշվարկում թուրքական և ադրբեջանական կապիտալի՝ հայկական տնտեսության մեջ էքսպանսիայի հնարավոր հետևանքները, թե որ ոլորտները կարող են ոչնչանալ և տուժել: Պոպուլիզմի վրա հիմնված իշխանությունը հայկական տնտեսությունը տանում է դեպի վերջնական փլուզում:

Վահրամ Բագրատյան