Ոչ ՔՊ-ական ուժերը պետք է ակտիվորեն մասնակցեն ՏԻՄ ընտրություններին

Ոչ ՔՊ-ական ուժերը պետք է ակտիվորեն մասնակցեն ՏԻՄ ընտրություններին

2022 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ մի շարք քաղաքներում և համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ:

ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ականները, ովքեր տապալվել են ներքին և արտաքին ճակատներում, Արցախը մաս-մաս հանձնում են Ադրբեջանին, վարչական լծակների միջոցով փորձելու են վերընտրվել և պահպանել իշխանական լծակները մարզերում:

ՀՀ քաղաքացիները հասկացել են, որ Փաշինյանի և ՔՊ-ի օրոք հայոց պետականությունը «մահանում» է, սոցիալ-տնտեսական աղետալի վիճակ է, Արցախը հայաթափվում է, բանակը չի վերականգվում ծանր կորուստներից հետո, իսկ ՔՊ-ն շարունակում է բարելավել իր ֆինանսական վիճակն ու վայելել իշխանությունը:
Ոչ ՔՊ-ական, ազգային, պետականամետ ուժերը, որոնք Փաշինյանի սատելիտներն ու կեղծ ընդդիմություն չեն, պետք է մարզերում ՔՊ-ի հաղթանակը խաթարեն։

Փաշինյանի օրոք մարզպետներն ու այլ պաշտոնյաները ՔՊ-ական են՝ Հայաստանում դե-ֆակտո գործում է միակուսակցական իշխանություն և այդ համակարգը հնարավոր է քանդել՝ սլաքներն ուղղելով ՔՊ-ի դեմ:

ՔՊ-ն ոչինչ չի արել մարզերի, գյուղերի բնակիչների համար՝ միայն վատթարացրել է ՀՀ քաղաքացիների կյանքը պատերազմի աղետալի արդյունքներով և տնտեսական ծանր իրավիճակով:

Այսպիսով, ՏԻՄ ընտրությունները ոչ ՔՊ-ական ուժերի համար լավ շանս են՝ թույլ չտալու ՔՊ-ին վերարտադրվել և այդ կերպ ամրապնդել սեփական իշխանությունը նաև մարզերում:

Քաղաքական ուժերը պետք է ակտիվ աշխատեն ընտրողների հետ՝ ցույց տալով այն աղետալի արդյունքները, որոնք ՔՊ-ի քաղաքական ժառանգությունն են:

Վահրամ Բագրատյան