Փաշինյանը PR-վում է մեկ կամրջի ֆոնին, իսկ Անկարան և Բաքուն միլիարդներ են ներդրել Վրաստանում

Փաշինյանը PR-վում է մեկ կամրջի ֆոնին, իսկ Անկարան և Բաքուն միլիարդներ են ներդրել Վրաստանում

Հայ-վրացական սահմանին` Բագրատաշենի հատվածում, տեղի է ունեցել  Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Հանդիպումը կայացել է Հայ-վրացական բարեկամության կամրջի գործարկման արարողության շրջանակում:

Փաշինյանն ու ՔՊ-ականները PR են կառուցում մեկ կամրջի շուրջ՝ մոռանալով, որ Թուրքիան և Ադրբեջանը տասնյակ միլիարդավոր ներդրումներ են իրականացրել Վրաստանում՝ Աջարիայում, Վրաստանով են անցնում Անկարայի և Բաքվի համար կենսական հետաքրքրություն ներկայացնող նավթագազամուղերն ու մայրուղիները:

2018թ.-ից ի վեր ՔՊ-ականները ՀՀ-ում իշխանության են, սակայն Երևանը պասիվ քաղաքականություն է վարել վրացական ուղղությամբ: Արտաքին քաղաքական ի՞նչ ռազմավարություն, ծրագիր ունի ՔՊ-ն Վրաստանի ուղղությամբ. կենացներից և գեղեցիկ խոսքերից այն կողմը գործը չի անցնում:

Ադրբեջանն ունի լուրջ տնտեսական, քաղաքական ներկայություն Վրաստանում: ՔՊ-ին պետք է հուշել, որ Վրաստանում բնակվում է մեծաթիվ հայ համայնք, որին պետք է աջակցել տնտեսապես՝ հայ-վրացական համատեղ բիզնես նախագծերով, մշակութային առումով և այլն: Թուրքիան տնտեսական և ժողովրդագրական էքսպանսիա է իրականացնում Վրաստանում՝ Աջարիայից մինչև Թբիլիսի:

Վրաստանն ունի կենսական նշանակություն ՀՀ-ի համար և հայ-վրացական հարաբերությունները պետք է բարձրացնել ռազմավարական մակարդակի: Սակայն ՔՊ-ի օրոք ՀՀ արտաքին քաղաքականությունը չի կրում խորքային բնույթ՝ այն սահմանափակվում է այցերով և տեսախցիկների առաջ գեղեցիկ ելույթներով:

ՔՊ-ն կենտրոնացել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու վրա, ինչն ունենալու է իր աղետալի հետևանքները՝ սահմանները բացվելու պարագայում:

Վահրամ Բագրատյան