ՔՊ-Ադրբեջան «խաղաղության դարաշրջանը» նոր թափ է հավաքում

ՔՊ-Ադրբեջան «խաղաղության դարաշրջանը» նոր թափ է հավաքում

Բրյուսելում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

ՔՊ-Ադրբեջան «խաղաղության դարաշրջանը» նոր թափ է հավաքում՝ Արցախի հայաթափմանը զուգահեռ: Փաշինյանն ու թիմը բավարարում են Ադրբեջանի պահանջներն արցախյան հարցում՝ կետ առ կետ կատարելով նոյեմբերի 9-ի խայտառակ, կապիտուլյացիոն փաստաթղթի պահանջները:

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են ՔՊ-ականներից կորզել նորանոր զիջումներ՝ Բաքուն շարունակում է Արցախն ու Սյունիքը գրավելու իր ծրագրերը կյանքի կոչել՝ ՀՀ գործող իշխանությունների անատամ քաղաքականության ֆոնին:

ՔՊ-ի օրոք հայկական բանակն ու տնտեսությունը կազմաքանդվում են, Արցախ այլևս ՀՀ-ից զինվորներ չէր ուղարկում՝ Փաշինյանն ու թիմն Արցախը թողել են միայն թուրք-ադրբեջանական տանդեմի առջև: Միայն ռուսական ռազմական ներկայության շնորհիվ է Արցախն այսօր հայաբնակ, սակայն ՀՀ-ում պետք է իշխանության գա այնպիսի քաղաքական թիմ, որի համար Արցախը ոչ թե բեռ է, այլ սրբություն և ազգային անվտանգության անկյունաքար:

Երևանի պաշտպանությունն ու անվտանգությունը սկվում է Արցախից՝ ՔՊ-ն, ցավոք, դա չի գիտակցում:

Քանի դեռ ՔՊ-ն Երևանում իշխանության է, Հարավային Կովկասում ամրապնդվելու են Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը:

Վահրամ Բագրատյան