Ադրբեջանն օգտագործում է ՔՊ-ի պասիվությունը հօգուտ իրեն

Ադրբեջանն օգտագործում է ՔՊ-ի պասիվությունը հօգուտ իրեն

Ադրբեջանը, Ռուսաստանն ու Իրանն այսօր հուշագիր են ստորագրել տրանսպորտային տարանցումները առավել դյուրին դարձնելու վերաբերյալ:

Քանի դեռ ՔՊ-ականներն ու նրանց առաջնորդը վայելում են կյանքն ու ամառային հանգիստը` ձեռքի հետ դատարկելով Արցախը, Ադրբեջանը նորանոր տրանսպորտային ծրագրեր է կյանքի կոչում ՀՀ-ի ռազմավարական դաշնակից ՌԴ-ի և բարեկամ Իրանի հետ: ՔՊ-ականների քայլերի արդյունքում այսօր Սյունիքը հայտնվել է ադրբեջանական զորքերի նշանառության տակ՝ իրանական ապրանքների տարանցումն ու Հյուսիս-Հարավ ծրագրի կյանքի կոչումը ՀՀ-ով գրեթե խաթարված է:

Ադրբեջանն օգտագործում է ՔՊ-ի ոչինչ չանելու ձեռագիրը հօգուտ իրեն՝ դառնալով ՌԴ-ն ու Իրանը միմյանց կապող լոգիստիկ միջանցքի կարևորագույն երկիրը:

Ադրբեջանը ռուսական և իրանական ապրանքներն իր տարածքով տարանցելով ստանալու է տնտեսական օգուտներ և գեոպոլիտիկ դիվիդենտներ՝ դա օգտագործելով ՀՀ-ի և հայ ժողովրդի դեմ:

ՔՊ-ի օրոք կյանքի չի կոչվել որևէ լուրջ տրանսպորտային, էներգետիկ նախագիծ՝ նրանք միայն խոստումներ են տալիս, որոնք մնում են օդից կախված: Ի տարբերություն ՔՊ-ի՝ Ադրբեջանն ակտիվորեն ներգրավված է Հարավային Կովկասի բոլոր էներգետիկ-տրանսպորտային նախագծերում՝ մեծացնելով իր գեոպոլիտիկ կշիռը թե Արևմուտքի, թե ՌԴ-ի ու Իրանի համար: