ԱՄՆ-ի ավիաշոուի ժամանակ ՄիԳ-23 կործանիչ է կործանվել (տեսանյութ)

ՄիԳ-23-ը կործանվել է ԱՄՆ Միչիգանում ավիաշոուի ժամանակ ցուցադրական թռիչք կատարելիս. այդ մասին հաղորդվում է Դեթրոյթի միջազգային օդանավակայանի կայքում։
Ինքնաթիռը բախվել է Դեթրոյթի մերձակայքում գտնվող Բելվիլ քաղաքում բնակելի համալիրի կայանատեղին՝ հարվածելով մի քանի մեքենաների։
Օդաչուին և անձնակազմի երկրորդ անդամին հաջողվել է ցած նետվել։ Թեև նրանք էական վնասվածքներ չեն ստացել, սակայն անվտանգությունից ելնելով տեղափոխվել են հիվանդանոց։
Միջադեպի հետ կապված՝ ավիաշոուի կազմակերպիչները ստիպված են եղել ժամանակից շուտ դադարեցնել այն։ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննություն է անցկացնում։
Տեսանյութը՝ այստեղ