Լավ լուր Telegram-ի օգտատերերի համար

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է բոլոր օգտատերերի համար անվճար պատմությունների ներդրում՝ ի պատիվ մեսենջերի տասնամյակի
Telegram-ը գործարկել է Stories գործառույթը հուլիսի 20-ին: Դրանց հրապարակումը հասանելի էր միայն Telegram Premium-ի բաժանորդներին։
«Այսօր բոլոր օգտատերերի համար պատմությունների աստիճանական ներմուծումը նշանավորում է Telegram-ի պատմության այս նոր փուլի սկիզբը»,- գրել է Դուրովը Telegram-ի իր ալիքում։
Ինչպես հավելել է մեսենջերի հիմնադիրը, ապագայում Telegram-ը կբացահայտի իր «իսկական ներուժը» և կառաջնորդի նորարարությունը սոցիալական ցանցերում։ Նա նաև նշել է, որ ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում հարթակը կարողացել է ձեռք բերել ավելի քան 800 միլիոն ակտիվ օգտատեր։