Ռուսաստանում 11 բուժհաստատություն է հեղեղվել

Ռուսաստանում 11 բուժհաստատություն է հեղեղվել

Ռուսաստանի Դաշնության Պրիմորսկի երկրամասի հեղեղված բուժհաստատությունները շարունակում են աշխատել, դրանք ապահովված են դեղորայքով. այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Օգոստոսի 9-ից 11-ը Պրիմորիեի հարավում հորդառատ անձրևներ են տեղացել, ինչն էլ առաջացրել է գետերի ջրի մակարդակի բարձրացում և շատ տարածքներում հեղեղումներ։

«Պրիմորսկի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 11 առողջապահական հաստատություն ջրի տակ է անցել։ Չնայած հեղեղմանը, բոլոր բուժհաստատությունները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով և ամբողջությամբ ապահովված են դեղորայքով»,- ասվում է հաղորդագրությունում։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld