Ցավում եմ՝ Վիգեն Խաչատրյանը Փաշինյանի մոտ միավոր հավաքելու համար ամեն ինչ անում է․ Նազարյան
Ադրբեջանը չի թաքցնում իր ագրեսիվ պահվածքը և այս իրավիճակում հայտարարել, որ Արցախի սահմանները ոչ մեկը չի ճանաչել՝ նմանվելով Ադրբեջանի դեսպանի, շատ վտանգավոր է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ մեկնաբանելով ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հայտարարությունը։
«Իրենք պետք է ներողություն խնդրեն այսպիսի արտահայտությունների համար, որովհետև վաղ թե ուշ, այս բոլոր հայտարարությունները համապատասխան մարմինները քննելու են և դրդապատճառները փորձելու են գտնել, թե ինչու է ՔՊ-ի ներկայացուցիչն այդքան ջանադրաբար պաշտպանում Ադրբեջանի տեսակետները։ Մեծագույն ցավ եմ ապրում, որ Վիգեն Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանի մոտ միավոր հավաքելու համար հակահայկական հայտարարություններ է անում»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում