Այս իշխանության շուրջ կոնսոլիդացիան պարզապես Փաշինյանին փրկելու ծրագիր է․ Մանուկյան

Այն առաջարկը, որ ներկայացնում էր Տեր-Պետրոսյանը՝ գնալ իշխանության հետ երկխոսելու, հստակ ասում է, որ այդ մարդու հետ որևէ խոսելու բան չկա։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ խոսելով Վեհափառի և նախկին նախագահների հանդիպումների և առաջին նախագահի հայտարարության մասին։ 

«Ակնկալելի է, որ այդ ձևաչափը կշարունակվի, թեկուզ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի»,-ասաց նա։ 

Մանուկյանի խոսքով՝ այս իշխանության շուրջ կոնսոլիդացիան պարզապես Նիկոլ Փաշինյանին փրկելու ծրագիր է։ Հարցին, թե որքանով է հավաստի ՀԺ-ի տարածած՝ Ադրբեջանի առաջարկած 5 կետերը, վերջին պատասխանեց․ «Այդ անանուն աղբյուրը պետք է հետաքրքրի իրավապահներին, որովհետև սպառնալիք է մեր ազգային անվտանգոությանը, որովհետև տարածում է ադրբեջանական թեզեր, հանրությանը մղում է վախի, անորոշության զգացման»։ 

Դիտարկմանը, թե այստեղ ոչ թե աղբյուրն է խնդիրը, այլ բովանդակությունը, Մանուկյանն արձագանքեց․ «Բովանդակությունը հայտնի է։ Չէ, ես չեմ հասկանում ով է աղբյուրը, մինչև չբացահայտեն՝ չեմ իմանա, կասկածներ ունեմ, բայց պետք է հետաքրքրվեն իրավապահ մարմինները»։ 

Մանրամասները՝ տեսանյութում