Չի կարելի մեզ մեղադրել ժողովրդավարության բացակայության մեջ. ԱԺ նախագահ

Մենք լիարժեք մտել ենք պարլամենտական կառավարման մոդելի մեջ: Նախկինում՝ առաջին վարչության ժամանակ մենք դեռ իշխանություն չէինք, երկրորդ վարչության ժամանակ նոր դարձանք իշխանություն, երբ Սասուն Միքայելյանը ընտրված էր, երրորդի ժամանակ էլ՝ Սուրեն Պապիկյանը: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոյանը:

Լրագրողը հակադարձեց, թե իրենց որոշումներից շատերն արդեն հակաժողովրդական են, օրինակ, որ լրագրողն ազատ չի կարողանում աշխատել ԱԺ-ի միջանցքներում, որին ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի կարելի իրենց մեղադրել ժողովրդավարության բացակայության մեջ. 

«Նման բան չկա, հարցազրույցից առաջ ասացի, որ ես շատ հարցազրույց եմ տալիս, Դուք էլ ասացիք, որ ես շատ ժողովրդավար ԱԺ նախագահ եմ: Ինչու է, որ ես տեղախցիկից այն կողմ ժողովրդավար եմ, տեսախցիկից այս կողմ՝ ոչ»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: