Ծախսերի ավելացում կլինի. Արայիկ Հարությունյան
Գործուղումների համար նախատեսված բյուջեն ավելացել է, թե ոչ՝ այս պահին կդժվարանամ ասել: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այսպես հարցին արձագանքեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Եթե նույնիսկ ավելանա էլ, դրանում ոչ մի արտառոց բան չկա, որովհետև եթե համեմատենք դիվանագիտական գործընթացները, որոնք տեղի են ունենում հիմա և հաջորդ տարիներին, ապա կտեսնենք, որ դրանք բավականին ինտենսիվ են և չեմ բացառում, որ այդտեղ ծախսերի ավելացում, այնուամենայնիվ, կունենանք»,- նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
Մանրամասները՝ տեսանյութում: