Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան. Ալեն Սիմոնյան
Սոչիում, Պրահայում քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագիրը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հայաստանյան իշխանությունը մշտապես ասում է, որ Արցախի ժողովրդի ճակատագիրը և Արցախի շուրջ հետագա խոսակցությունները անմիջականորեն պետք է տեղի ունենան Արցախի իշխանությունների ներկայացուցիչների կողմից և մասնակցությամբ: Ամենասկզբից ասում ենք, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան»,-ամփոփեց Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում