Պուտինը մեկնաբանել է Փաշինյանի բացակայությունը համատեղ միջոցառումներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ որքանով իրեն հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը ընդհանուր միջոցառումներին պայմանավորված է ոչ թե ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ նման կազմակերպություններում իր աշխատանքը շարունակելու կամ դադարեցնելու ցանկությամբ, այլ երկրի ներքին գործընթացներով։
«Ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներին Հայաստանի վարչապետի բացակայությանը, մենք գիտենք, որ դա կապված է Հայաստանում տեղի ունեցող ինչ-որ գործընթացների հետ և կապված չէ ցանկության կամ ցանկության բացակայության հետ, շարունակել աշխատել այս ինտեգրացիոն կազմակերպություններում: Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը», - ասել է Պուտինը՝ ամփոփելով տարին։