Ինչո՞ւ այդ ճանապարհով չգնաց. Լուկաշենկոն մեղադրեց Սերժ Սարգսյանին

Ինչո՞ւ այդ ճանապարհով չգնաց. Լուկաշենկոն մեղադրեց Սերժ Սարգսյանին

Դեկտեմբերի 14-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների 19-րդ հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ժամանակին կարելի էր խուսափել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից։

Ալեքսանդր Լուկաշենկոն հիշեցրել է Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությանն արված առաջարկը՝ Ղարաբաղի մի շարք շրջաններ փոխանցել Ադրբեջանին, դրա դիմաց ստանալ հինգ միլիարդ դոլարի փոխհատուցում:

«Այն ժամանակ ես Ալիևին և Սարգսյանին հրապարակավ առաջարկեցի. «Եկեք գնանք այս ճանապարհով»: Եթե ​​անեին, նույնիսկ այս պատերազմը սկսելու պատճառ չէր լինի։ Ամեն ինչ համաձայնեցված կլիներ։ Ինչո՞ւ այն ժամանակ դա չարեցին։ Հայաստանին ավելի լա՞վ է: Ոչ:  Ադրբեջանի համար էլ հեշտ չէ»,- ասել է Լուկաշենկոն՝ ավանդաբար գովեստի խոսքեր հնչեցնելով Իլհամ Ալիևի հասցեին։