Մենք չենք լքել Ղարաբաղը, այլ Հայաստանը, և մենք նույնիսկ տեղեկացված չէինք այդ մասին. Պուտին

Մենք չենք լքել Ղարաբաղը, այլ Հայաստանը, և մենք նույնիսկ տեղեկացված չէինք այդ մասին. Պուտին

Մոսկվան առանձնապես տեղեկացված չէր, որ Հայաստանը որոշել է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում. այս մասին այսօր ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահը կարծում է, որ ԱՊՀ-ին, ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Երևանի անդամակցության հավանական դադարեցումը չի բխում Հայաստանի շահերից։