Մեր տղան վիրավոր է մի քանի տեղից․ զանգեց, ասաց՝ մամ ջան, անպայման գալու եմ. անհետ կորածի հարազատ

Զանգեց, ասաց՝ մամ ջան, անպայման գալու եմ, չմտածես, ձեզ գրկելու եմ, ձեզ հետ եմ լինելու: Այդ մասին ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ պատմեց անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի հարազատներից Ռուզաննա Կարապետյանը: 

Ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանը սեպտեմբերի 15-ին է վերջին անգամ ընտանիքի հետ կապ հաստատել։ 
«Չէինք պատկերացնում, որ էսքան դաժան է, որ պատերազմը գալու, չոքելու է մեր դռանը։ Իր մաման էս ընթացքում դարձել է 70 տարեկան կին։ Մենք կարող ենք Արմավիրի մարզի ճանապարհները փակենք, ամբողջ գյուղը պատրաստ է։ Մեր գյուղից ծառայող 11 զինվոր ունենք։ Լուսագյուղից ենք։ Ոչ մի անգամ նման դառնություն չենք տեսել։ Հիմա ահավոր է։ Մենք գիտենք, որ մեր երեխեն մի քանի տեղից վիրավոր է, արդյոք դիմանո՞ւմ է, ո՞նց իմանանք»,- ասաց նա։

Ըստ հարազատի՝ տղան սեպտեմբերի 13-ին է վիրավորվել, մի քանի տեղից։ Տղան անհետ կորած է համարվում, բայց ընտանիքը գիտի, որ վիրավոր է, այն էլ՝ մի քանի տեղից:

Մանրամասները՝ տեսանյութում