Երկու օր ենք տալիս ՊՆ-ին, ես իմ 19 տարեկան թոռանն եմ ուզում

Չեմ ճանաչում, թե ՊՆ-ից ում ենք հանդիպել, բայց նույն պատասխանն են տալիս, ոչ մի նոր բան։ Այդ մասին այսօր ՊՆ-ի դիմաց ասաց անհետ կորած համարվող Վահե Թորոսյանի տատիկը՝ Սեդա Թորոսյանը։

Նա նշեց, որ երեք անգամ են եղել ՊՆ-ում, երեք անգամն էլ նույն պատասխանն են ստացել, որ հարցով զբաղվում են։

«Ո՞ւր է, ես իմ 19 տարեկան թոռանն եմ սպասում։ Երկու օր ենք սպասելու, ո՛չ ավելի։ Ասում են՝ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ տանել»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում