ՌԴ-ից սպասում ենք ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման վերաբերյալ գործողությունների․ ՔՊ
Ի՞նչ ենթատեքստ էր պարունակում Փաշինյանի՝ Պրահայից անմիջապես Սանկտ Պետերբուրգ մեկնելը․ ՔՊ-ականները չգիտեն, ավելի շուտ՝ առաջարկում են ենթատեքստ չփնտրել։
Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ այսօրվա արտաքին քաղաքականությունը բավականին թափանցիկ է, իրենք ամեն ինչի մասին տեղեկացնում են հանրությանը։
«Այցը պայմանավորված էր նախօրոք պլանավորված լինելով, ենթատեքստ փնտրել պետք չէ»,- ասաց նա։
Արթուր Հովհաննիսյանը վստահեցրեց՝ հայ-ռուսական գործակցությունը շարունակում է մնալ դաշնակցային մակարդակում:
«Մենք դաշնակցային երկրներ ենք, բարեկամ ժողովուրդներ ենք և շարունակում ենք մեր դաշնակցային հարաբերությունները։ Այո՛, կան որոշակի խնդիրներ, մենք դրանք արձանագրել ենք ու այդ առումով աշխատում ենք։ Սպասում ենք գործողությունների, որոնք վերաբերում են հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանը և պայմանագրային մեխանիզմների գործարկմանը»,- հավելեց նա։